ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Սեփական միջոցները չանտեսվեցին

Սեփական միջոցները չանտեսվեցին
25.03.2016 | 01:14

«Հյուսիս-հարավ» ծրագրի շուրջ ակտիվացել են իրանական ընկերության հետ աշխատանքները»,- գործադիր իշխանության երեկվա նիստում ասաց տրանսպորտի փոխնախարար Արթուր Առաքելյանը, աշխատանքներն իրականացնելու համար պետբյուջեից խնդրելով 6 մլն 776 հազար դրամի սուբսիդավորում։ Վարչապետը, կարևորելով ծրագիրը, չմերժեց, սակայն հանձնարարեց Վայոց ձորի ճանապարհահատվածը շուտափույթ կարգավորել նախարարության տնտեսած գումարների հաշվին։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1489

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ